Բավ է պառակտվել
22-03-2014 18:53

Ազատության հրապարակում երթն ավարտվեց առանց ցնցումների

Ազատության հրապարակում երթն ավարտվեց:Երթը, որին մասնակցում էին խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները, տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող բազմաթիվ քաղաքացիներ անցավ բավականին խաղաղ մթնոլորտում, ի զարմանս շատերի, այս անգամ ոստիկանները չմիջամտեցին: Թեև նրանք պատ կազմած ուղեկցում էին երթի մասնակիցներին, սակայն ոչ մի անգամ չմիջամտեցին, չնայած ամբողջ երթի ընթացքում մասնակիցները քայլում էին փողոցների երթեւեկելի հատվածով՝ փակելով փողոցի մի հատվածը: Ազատության հրապարակում ակտիվիստներից մեկը շնորհակալություն հայտնեց հավաքվածխներից, իսկ հավաքն ավարտվեց վանաձորցի Դավիթ Հակոբյանի ռեփով որը նվիրված է «Դեմ եմ» շարժմանը: Նշենք, որ հավաք-երթին մասնակցում էին ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանն ու Վահան Բաբայանը, «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը: