Բավ է պառակտվել
23-04-2014 14:50

Ազատամարտիկները ՀՀԿ գրասենյակի մոտ ժողով կանցկացնեն

Այսօր, ՀՀ կառավարության շենքի դիմաց մի խումբ ազատամարտիկներ բավականին սրտնեղած բողոքում էին նրանից, որ Ռազմադաշտային հրամանատարների խորհրդին տևական ժամանակ է, ինչ իշխանությունները մերժում են դահլիճ տրամադրել, մասնավորապես՝ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը՝ հավաքներ ու ժողովներ անցկացնելու համար: Նշենք, որ ազատամարտիկները սպառնում էին փակել փողոցը, իսկ Gisher.news-ի հետ զրույցում ազատամարտիկներից մեկն ասաց, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում իրենք ժողով կանեն Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց:

Ազատամարտիկներն իրենց վերջնական խոսքում նշեցին, որ այլևս ոչ մի տարածք էլ հարկավոր չէ, որոշում կայացրեցին ու երթով շարժվեցին դեպի ՀՀԿ գրասենյակի մոտ:
Նշենք, որ նրանց հետ բանակցելու էր եկել Երևանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանը: