Բավ է պառակտվել
23-04-2014 15:09

Ազատամարտիկների ժողովին ՀՀԿ գրասենյակից գաղտնի հետևում էին

Քիչ առաջ ազատամարտիկները հասան ՀՀԿ գրասենյակի դիմաց: Ինչպես խոստացել էին հենց այստեղ էլ սկսեցին ժողով անցկացնել:Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը հայտարարեց, որ իրենք ժողով են անցկացնում ՛՛էս իշխանության գողությանը նպաստող կուսակցության գրասենյակի առջև՛՛:
՛՛Եկել ենք ասելու, թե իրենք ովքեր են, ինչ են արել, եւ մենք ինչ ենք արել ու դեռ պիտի անենք՛՛,- նշեց նա ու հավելեց, թե վաղը ապրիլի 24-ն է, այդ իսկ պատճառով էլ ծայրահեղ քայլերի չեն դիմում:
՛՛Կգա վաղը չէ մյուս օրը, դուրս ենք գալու փողոց եւ չենք գնալու տուն: Մեր պայքարը համակարգի դեմ է, իշխանության, ինչ-որ մարդկանց փոփոխությամբ ոչինչ չի փոխվի: Ամբողջ համակարգը պետք է փոխվի՛՛,- ասաց Խաչիկ Ավետիսյանը՝ նշելով, եր ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեւ գիծ գծեց երկրապահի եւ Դաշտային հրամանատարների խորհրդի անդամների միջեւ:

Մինչ ազատամարտիկները ժողով էին անում ու բողոքում ՀՀԿ գրասենյակի պատուհանից գաղտնի-գաղտնի հետևում էին նրանց: Իսկ գրասենյակի ՛՛ անվտանգությունը՛՛ ապահովում էին պատ շարած ոստիկանները:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները բողոքում են, որ իրենց արդեն չորս ամիս համերգասրահների տնօրենները խոստանում են դահլիճ տրամադրել, սակայն երկու օր անց զանգում եմ, ասում, որ ընտանիք ունեն, չեն ուզում աշխատանքից զրկվել, ու եթե իմանային, որ ազատամարտիկ են, չէին համաձայնի: Այսօր Հանրապետության հրապարակում նրանք նույնիսկ սպառնացին, որ եթե նույնիսկ դահլիճ չտրամադրեն, իրենք կդիմեն ծայրահեղ միջոցների՝ փակելով Աբովյան փողոցը: