06-08-2014 13:21

Իրականում մեր զինվորները փայլուն կատարեցին իրենց առաջ դրված առաքելությունը.Վ. Վարդանով

«Իրականում մեր զինվորները փայլուն կատարեցին իրենց առաջ դրված առաքելությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուի ընթացքում նման համոզմունք հայտնեց հետախույզ Վովա Վարդանովն անրադառնալով սահմանին տիրող իրավիճիկին:
Ասուլիսին նեկա ազատամարտիկ Արտակ Բագրատյանն էլ չնայած համաձայնան է մարտական ընկերոջ հետ, սակայն համոզված է, որ ՝ այսօր թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի սահմանները արդիականացնելու կարիք կա. «Սահմաններին պետք է համապատասխան սարքեր տեղադրվեն, որոնք կիլոմետրերի հեռավորության վրա հնարավորություն կտան որսալ ձայներն ու չնչին շարժումներն անգամ»: Ըստ նրա՝ սահմանին զոհերի թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է տեղադրել այդ սարքերը: Անհրաժեշտ է «դատչիկներ» տեղադրել, որ ամեն ինչ արձանագրվի ու զինվորը արագ իր դիրքը գրավի ու թույլ չտա հակառակորդին մոտենալ: «Այդ սարքերը գրանցում են հողի շարժը: Հայաստանում ու Հայաստանից դուրս քանի՞ միլիոնատեր մարդիկ ունենք, թող մի քիչ փող դնեն էդ սարքերը առնեն: Դրա համար մի մեծ գումար էլ պետք չի: Պետք է ստեղծվեն նաև արագ արձագանքման կենտրոններ, որպեսզի անհրաժեշտության դեպքում սահմանապահ զորքերը արագ հասնեն դեպքի վայր»,- մանրամասնեց ազատամարտիկը:
Արտակ բագրատյանը կոչ արեց հայ իշխանավորներին զարկ տալ երկրում ռազմական արդյունաբերությանը և ոչ թե գումար վճարել այլ երկրներին յուրաքանչյուր ականի համար:
Ի ավելացում ասվածի, վովա Վարդանովը նշեց, որ եթե մարդկային զգայարանների ու շների շնորհիվ այսօր սահմանում պաշտպանության արդյունավետությունը 60-70 տոկոս է, ապա այդ սարքերի առկայության պարագայում 120 գուցե նաև 160% կլինի: «Կան շարժումներ, որոնք հնարավոր չէ աչքով տեսնել: Հետախուզության կանոններից մեկը հենց դանդաղությունն է, այսինքն՝ մարդը որ նայի քեզ՝ չնկատի քո շարժումը, բայց համակարգչին հնարավոր չէ խաբել: Նման սարքեր գոյություն ունեին դեռևս 1980-ականներից, հիմա դրանք բնական է, որ կատարելագործվել են ու ավելի արդյունավետ դարձել: Թող մի տարի կենտրոնում մի քիչ պակաս ասֆալտ գցեն, բայց իրենց ընտանիքները ավելի ապահով կլինեն»,- ասաց նա:

News.gisher.ru-ի այն հարցին թե իրականում իրատեսական են լայնամսշտաբ ռազմական գորխողություններ վերսկսելու վտանգները, բանախոսները պատասխանեցին. «Քիչ հավանական է, քանզի, նմանօրինակ դեպքեր միշտ էլ եղել են ու սա ոչ առաջինն է, և ոչ էլ վերջինը: հակառակորդ վստահ չէ հաղթանակի ու սեփական ուիժերի վրան սա կարևոր հաղթաթուղթ է»: