Բավ է պառակտվել
18-07-2014 17:07

Մուսկուլավորները դաժան ծեծի ենթարկելով սպանել են ազատամարտիկին. ՛՛Հրապարակ՛՛

ֆենոմենը, հավանաբար, ոմանց հանգիստ չի տալիս. Երևանում օրեր առաջ կատարված ոճիրը Վահե Ավետյանի սպանությունն է հիշեցնում: Այս անգամ մասիվցի մուսկուլավորները դաժան ծեծով սպանել են ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի է իբրև «Ձի Վարդան»: Այսօր տեղի կունենա նրա հուղարկավորությունը, բայց կատարվածը կոծկելու հակառակ կողմի շահագրգռվածությունն ու «վերևների» ջանքերը հանգուցյալի մտերիմներին ու հարազատներին այնքան են վրդովվեցրել, որ նրանք իրենց զայրույթը թաքցնել չէին կարողանում:
Երեկ խմբագրություն այցելած սևազգեստ կանայք լացը կոկորդում պատմում էին, որ Վարդանին սպանել են մի քանի հոգի, ովքեր կարատեի և այլ մարտարվեստների չեմպիոններ են և այժմ Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրաննիկ» են աշխատում: Նրանց «կռիշան» դատախազներ են: Գլխավոր «հերոսը» Գևորգ Սարգսյանն է, մականունը՝ Ջունգլ, որի հոր հետ հանգուցյալը վեճի է բռնվել, ու տղան էլ կանգնել է հոր թասիբին, իսկ նրան օգնել են բարեկամներ Սարգիսն ու Վիկտորը և հայրը՝ Բաբկենը: Ջունգլը հեռուստաեթերի «աստղ», գուշակ Անահիտի որդին է»,–գրում է թերթը։