Բավ է պառակտվել
03-05-2014 15:21

«ՀՀ-ում մամուլի ազատության առումով, նախորդ տարվա համեմատ առանձնապես քիչ բան է փոխվել».մասնագետ

«Հայաստանում մամուլի ազատության, խոսքի ազատության առումով, նախորդ տարվա համեմատ առանձնապես քիչ բան է փոխվել: Հետևաբար, ինչ ասել եմ մեկ տարի առաջ, կարող եմ կրկնել նաև այսօր»,- նման դիտարկում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Հարկ է նշել, որ այսօր ամբողջ աշխարհում և մեր երկրում, որ այսօր ինչպես և ամբողջ աշխարհում Հայաստանում ևս այսօր նշում են Մամուլի ազատության համաշխարհային օրը: Բանախոսի խոսքով՝ Հայաստանում շարունակում են զարգանալ առցանց լրատվամիջոցները, հիմնական սահմանափակումը օբյեկտիվ պատճառներ ունի՝ ֆինանսական միջոցներ. «Առցանց լրատվամիջոցները ստիպված են օգտվել տարբեր դոտացիաներից՝ սև և սպիտակ: Դա, իհարկե, որոշ չափով կաշկանդում է լրագրողների ազատությունը»: Բարիս Նավասարդյանի համոզմամբ՝ տպագիր լրատվամիջոցներն ազատության առումով կրկին նույն վիճակում են գտնվում, իսկ հեռանկարն ավելի մշուշոտ է, քանի որ լսարանը գնալով նվազում է: Նշվածին զուգահեռ, բանախոսը նաև ընդգծեց.
«Հեռուստաընկերությունները, գտնվելով քաղաքական էլիտայի հսկողության տակ, չեն կարող ապահովել լրատվության բազմազանություն, բավարարել մեր քաղաքացիների տեղեկատվական պահանջարկը»: Վերջինսի խոսքով՝ Հայաստանում ավելի շատ զարգանում են զվարճալի հաղորդումները:
Լրագրողների այն հարցին թե մեր օրերում Հայաստանում կա՞ ազատ մամուլ, նա պատասխանեց. «Հույս ունեմ»: