Բավ է պառակտվել
01-11-2014 07:32

Այսօր Վեգանի համաշխարհային օրն է

Վեգանի համաշխարհային օրը տոն է, որն ի հայտ է եկել 1994 թվականի նոյեմբերի 1-ին, երբ Վեգանների հանրությունը (Vegan Society) նշում էր 50-ամյակը: Ըստ Calend-ի, վեգան բառն անգլերեն «vegetarian» բառի առաջին երեք եւ վերջին երկու տառերից կազմավորել է Դոնալդ Ուոթսոնը: Այս եզրույթն օգտագործել է Վեգանների հանրությունը, որը Ուոթսոնը ստեղծել է 1994 թվականի նոյեմբերի 1-ին, Լոնդոնում: Վեգանիզմը կենսակերպ է, որը բնութագրվում է, մասնավորապես, խիստ բուսակերությամբ: Վեգանները սնվում եւ օգտվում են բացառապես բուսական մթերքով, որն ամբողջությամբ բացառում է կենդանական ծագմամբ բաղադրիչները: