Բավ է պառակտվել
01-11-2014 07:49

Այսօր Տղամարդկանց համաշխարհային օր

Նոյեմբերի առաջին շաբաթը Տղամարդկանց համաշխարհային օրն է: Տոնը հիմնել են Միխայիլ Գորբաչովի նախաձեռնությամբ: Նա առաջարկել է նոր տոնական օր սահմանել, եւ առաջարկը սատարել են Վիեննայի մագիստրատը, ՄԱԿ-ի վիեննական բաժանմունքը եւ միջազգային այլ կազմակերպություններ: Այդպիսով օրացույցում հայտնվել է Տղամարդկանց համաշխարհային օրը: Միաժամանակ, այդ օրը մարդկության ուժեղ կեսի ներկայացուցիչներին, որոնք աչքի են ընկել բիզնեսի, մշակույթի, քաղաքականության կամ գիտության բնագավառում, հատուկ պարգեւ են հանձնում՝ «Համաշխարհային տղամարդկային մրցանակ»: