Բավ է պառակտվել
17-04-2014 09:01

Այսօր Տարոն Մարգարյանի ծննդյան օրն է (լուսանկարներ)

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան օրն է: Երևանի 54-րդ քաղաքապետը դառնում է 36 տարեկան:  2011թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ: 2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով վերընտրվել է Երևանի քաղաքապետ: 2014թ. փետրվարին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ԲՈՀ-ի Տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք: Ամուսնացած է, ունի մեկ դուստր և չորս որդի: