Բավ է պառակտվել
31-10-2014 07:24

Այսօր նշվում է Հելոուինը

Hallowen-ը սրբերի օրվան նախորդող գիշերն է: Այն ավելի քան 2000 տարեկան է և սկզիբ է առնում կելտական մշակույթից: Այն կելտերի մոտ «տարվա ժամանակների սկիզբն» էր: Դրանք չորսն էին, որոնցից մեկը նշվում էր հոկտեմբերի 31-ին. օրը նշանավորում էր ձմռան գալուստը: 7-րդ դարում Բոնիֆացիոս IV պապը, ցանկանալով անգլիացի ժողովրդին հեռու պահել հեթանոսական սովորույթներից, նոյեմբերի 1-ը հաստատել է որպես բոլոր Սրբերի օր, իսկ նոյեմբերի 2-ը դարձավ բոլոր ոգիների տոնը, երբ հիշում են մահացածներին: Սակայն ավանդույթները պահպանվեցին ժողովրդի հիշողության մեջ, և դրանց վերջնականապես հաղթել այդպես էլ չհաջողվեց: