Բավ է պառակտվել
21-04-2014 10:20

Այսօր մեռելոց է

Երեկ Հայ Առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի Հարության՝ Սուրբ զատկի տոնն, իսկ այսօր մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում առավոտյան 10:30-ին հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր:
Նշենք նաև, որ Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոների հաջորդ օրը մեռելոց է: Տաղավար տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն: