Բավ է պառակտվել
09-12-2014 08:29

Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր (International Day Against Corruption): 2003 թվականի այդ օրը մեքսիկական Մերիդա քաղաքում անցկացված բարձր մակարդակի Քաղաքական համաժողովը բացվեց՝ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի Կոնվենցիան ստորագրելու համար: Այն ընդունվել էր 2003 թվականի նոյեմբերի 1-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Այս մասին հայտնում է Calend-ը: Փաստաթուղթը ստորագրող պետությունը պարտավորվում է քրեական հանցագործություն համարել կաշառքը, բյուջետային միջոցների հափշտակումը և կոռուպցիոն եկամուտների լվացումը: Կոնվենցիայի դրույթներից մեկի համաձայն, անհրաժեշտ է վերադարձնել միջոցներն այն երկրներին, որտեղից դրանք ստացվել են կոռուպցիայի արդյունքում: