Բավ է պառակտվել
01-09-2014 08:40

Այսօր աշխարհը նշում է Գիտելիքի օրը

Փուչիկներ, ծաղիկներ, հուզմունք, արցուներ ու տոնական տրամադրություն: Աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, սեպտեմբերի 1-ին նշում են Գիտելիքի միջազգային օրը: Այս օրը նաև տոնում են նոր ուսումնական տարվա սկիզբը: Ավանդաբար սեպտեմբերի մելին դպրոցներում տեղի են ունենում հանդիսավոր տողաններ, որոնք նվիրված են նոր ուսումնական տարվա մեկնարկին: Օրն առանձնահատուկ հանդիսավորությամբ են դիմավորում առաջին դասարանցիներին:
Այս տարի Հայաստանի ավելի քան 1450 դպրոցներ դռները կբացեն աշակերտների առջեւ: Առաջին անգամ դպրոց կհաճախի 40 հազար երեխա: Երկրի բոլոր դպրոցներում սեպտեմբերի 1-ին կկազմակերպվեն միջոցառումներ՝ նվիրված Գիտելիքի օրվան: