Բավ է պառակտվել
09-09-2014 10:03

Այսօր Գեղեցկության միջազգային օրն է

20-րդ դարը կոսմետոլոգիայի ոլորտում համարվում է հեղափոխական: Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն (CIDESCO) նախաձեռնություն է ցուցաբերել՝ ստեղծելու Գեղեցկության միջազգային օր, որը ամեն տարի նշվում է սեպտեմբերի 9-ին:նԷսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն՝ աշխարհում գեղեցկության թերապիայի միջազգային ասոցիացիան, հիմնվել է 1946-ին՝ Բրյուսելում:  Գեղեցկության միջազգային տոնը պաշտոնապես նշվում է 1995 թվականից: Նշենք, որ շատ երկրներում գեղեցկության մրցույթներն անցկացվում են հենց սեպտեմբերի 9-ին:Ի դեպ, պատմության մեջ գրանցված գեղեցկության առաջին մրցույթը անցկացվել է 1888-ին՝ Բելգիայում, իսկ առաջին «Միսս Աշխարհ»-ը կայացել է Լոնդոնում՝ 1951-ի ապրիլին: