Բավ է պառակտվել
01-03-2014 11:54

Հանրապետության մի շարք շրջաններում այսօր ձյուն է տեղացել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 11.00-ի դրությամբ հանրապետության մի շարք տարածաշրջաններում` Հրազդանում, Սևանում, Եղեգնաձրում, Գորիսում, Սիսիանում, Կոտայքում, Վայքում, Մեղրիում, Սպիտակում, Ճամբարակում, Վարդենիսում, Մարտունիում և Դիլիջանում ձյուն է տեղացել: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: