Բավ է պառակտվել
16-04-2014 15:34

Այսօր Ավագ չորեքշաբթին է, որը մատնանշում է Հիսուս Քրիստոսի մատնությունը Հուդայի կողմից

Այօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանը նշեց, որ այսօր Ավագ շաբաթվա Ավագ չորեքշաբթին է, որը մատնանշում է Հիսուս Քրիստոսի մատնությունը Հուդայի կողմից:
«Ավագ շաբաթը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի շաբաթն է, կոչվում է Ավագ շաբաթ, և եկեղեցու կարևորագույն խորհուրդներից մի քանիսը հենց հաստատվել են Ավագ շաբաթվա ընթացքում։ Ավագ շաբաթվա ամեն մի օրն ունի իր խորհուրդը, որը եզրափակվում է շաբաթ երեկոյան և կիրակի առավոտյան Սուրբ Հարություն պատարագով, որտեղ էլ ազդարարվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը»,–ասաց նա:
Ապրիլի 20-ին ժամը 20:00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կկազմակերպվի մոմերով երթ դեպի Հանրապետության հրապարակ: