Բավ է պառակտվել
29-04-2014 10:45

Այս տարի անբնական շոգ է լինելու

Ըստ գերմանացի գիտնականների այս տարի անբնական շոգ է լինելու, քանի որ այս տարին խոստանում է լինել, իսկապես, ամենաշոգը օդերեւութաբանական կանխատեսումների ողջ պատմության ընթացքում:

Գերմանացի մասնագետների կանխատեսումը հիմնված է Էլ Նինյո անվանումն ստացած հայտնի երեւույթի ուսումնասիրության վրա, որը ցիկլիկ բնույթ ունի: Խոսքը տաք ջրի մասին է, որը թաքնված է Խաղաղ օվկիանոսի մակերեւույթին: Հենց այդ ջուրն է բարձրանալով վեր եւ տարածվելով հասարակած երկայնքով Ամերիկայի մոտ, ունակ է այդքան երկար ժամանակային կտրվածքով կանխատեում անել:

Էլ Նինյոյի ուսումնասիրությամբ զբաղվել են գերմանական Գիսենի համալսարանի գիտնականները: Նրանք կարողացել են լրիվ նոր մոդել ստեղծել, սերտ կապ գտնելով հասարակածին օդի ջերմաստիճանի եւ Խաղաղ օվկիանոսի մնացած հատվածների միջեւ յուրքանչյուր Էլ Նինյոյից առաջ:

Ըստ կանխատեսման նոր մոթոդի, ստացվում է, որ Էլ Նինյոյի կազմավորման փուլը սկսվել է 2013-ի սեպտեմբերին: Հետեւաբար, Էլ Նինյոյի հավանակությունը 76 տոկոս է, պնդում են գերմանացի գիտնականները: