25-07-2014 16:34

Այս կիրակի Վարդավառի տոնն է. լուսանկարներ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել Վարդավառի տոնին: 

՛՛Այս տոնը մեզ տալիս է հնարավորություն Քրիստոսի օրինակով պայծառակերպվելու և փոխելու մեր կյանքը` սրբագրելով մեր կյանքից ամեն տեսակ մեղավոր չար հակումներ և ցանկություններ՛՛,-նշել է նա:

  • Ըստ բանախոսի, այս տոնի հիմքում ավելի շատ հենց դա է դրված, քան մեկս մյուսի վրա ջուր լցնելը. «Դա ընդամենը ավանդույթ է, որից ավելի կարևոր ունենք պատարագի խորհուրդը»:

Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա վերջինս ժողովրդի կյանքում ամրագրված ավանդույթների դեմ երբեք չի պայքարել և չի էլ պայքարում, այսինքն` ընդգծեց նա, շա ժողովրդական ավանդույթներ են, որոնք մեր հոգևոր զգացումներին ու հավատքին երբեք չեն խանգարում. «Եվ բացասական կողմը միայն նրանում է, որ մարդիկ մտածում են, թե Վարդավառի իմաստը մեկը մյուսի վրա ջուր ցողելն է»:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նկատում է, որ այս ավանդույթները չեն արժևորվում և մենք շարունակում ենք անցյալով ապրել ու թեև դրանք, բնականաբար, պետք է պահպանվեն, բայց դրան զուգահեռ պետք է հիշել, որ կյանքը շարունակվում է:

«Եվ ուրեմն շատ կարևոր է, որ մենք կարողանանք նաև նոր ավանդույթներ ձևավորել, մեր օրերի համար: Իմ մտահոգություններից մեկը հենց դա է` ինչո՞ւ մենք նոր ավանդույթներ չենք ձևավորում»,- հավելեց բանախոսը:
Հիշեցնենք, որ Վարդավառի տոնը կնշվի այս կիակի: