29-07-2014 11:05

Նալբանդյան-Գետաշեն ավտոճանապարհին մեքենա է այրվել


Հուլիսի 28-ին, ժամը 19.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նալբանդյան-Գետաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհի հետեւանքով, տեղի ուժերով, տարբեր աստիճանի այրվածքներով Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետեւ՝ ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» են տեղափոխվել ավտոմեքենայի վարորդ 28-ամյա Ս.Հ.-ն եւ ուղեւոր 17-ամյա Ա. Ա.-ն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.06-ին, մարվել՝ 20.28-ին:

Բժշիկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: