Բավ է պառակտվել
23-04-2014 20:53

Ջահերով երթի մեկնարկիցներն այրեցին Թուրքիայի դրոշը

Ավանդական ջահերով երթի մեկնարկից առաջ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների անդամները Ազատության հրապարակում «Հայաստան», «Հատուցում», «Պահանջում ենք» վանկարկումների ներքո այրեցին Թուրքիայի դրոշը, որով էլ սկսվեց ջահերով երթը դեպի «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր։ Երթն առաջնորդող երիտասարդներն իրենց ձեռքին ունեն «Հատուցում, դատապարտում, Ճանաչում» գրությամբ մեծ պաստառ և փայտե մեծ խաչ։ Երթի մասնակիցները քայլում են վառված ջահերով ու մոմերով։ Նրանց ուղեկցում են հոգեւորականներ։ Երթն ուղեկցվում է հայրենասիրական երգերով։ Հարկ է նշել, որ այսօրինակ միաժամանակ երթեր են անցկացվում Արցախում և Ջավախքում։