Բավ է պառակտվել
12-04-2016 16:59

Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Հայրապետյանի համար

Մոսկովյան դատարանում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործով մեղադրող դատախազը դատարանից նրա համար պահանջել է 7 տարվա ազատազրկում: Հայրապետյանը մեղադրվում է Բաշկիրիայի նախկին նահանգապետ, ցմահ դատապարտյալ Իգոր Իզմեստևի մորից 700 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու համար: Նախաքննության տվյալներով, այդ գումարի դիմաց Հայրապետյանը խոստումներ է տվել քաղաքական գործչի մորը: Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014-ի հուլիսին, երբ Նիցցայից մեկնել էր Մոսկվա: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել էր Հայրապետյանին՝ ուրիշի գույքը յուրացնելու մեղադրանքով: Մեղադրանք առաջադրելու համար հիմք էր հանդիսացել Իզմեստևի ցուցմունքը: Ինքը՝ Հայրապետյանը, ըստ աղբյուրի, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պնդում է, որ իր նկատմամբ կայացվի արդարացման դատավճիռ: