Բավ է պառակտվել
07-04-2015 11:50

Կոնգրեսականի հայ-թուրքական հաշտեցման բանաձևի նախագիծը զայրացրել է Հայ դատի հանձնախմբին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քուրթ Քլաուսոնն անցած շաբաթ խնդրել է գործընկերներին միանալ իրեն՝ խթանելու կապերը Հայաստանի ու Թուրքիայի միջև։ Նա այդ ժամանակ ասել է, որ պարզապես ցանկանում է բարելավել ազգային անվտանգությունը։ Քլաուսոնի նախագծի բանաձևը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է անում ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված օրենսդիրներից, վարչական պաշտոնյաներից և Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներից՝ աշխատելու հաջորդ 100 տարվա համար հայ-թուրքական արդար, կառուցողական, կայուն և ամուր հարաբերությունների ուղղությամբ՝ հիմնված երկու երկրների ընդհանուր շահերի և տարածաշրջանում ԱՄՆ անվտանգության նշանակալի շահերի վրա։ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Քոնի Մեքը քաջալերել է նրան՝ ուղարկելու նամակը մյուս անդամներին՝ ստորագրելու խնդրանքով։ Նշվում է նրանց կապն Առաջընթացի թուրքական ինստիտուտի հետ, որը Թուրքիայի շահերի խթանմամբ զբաղվող թուրք ամերիկացիների կազմակերպություն է։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Քլաուսոնի ջանքերը որակել է որպես «բարոյապես վիրավորական», որովհետև դրանցում չի հիշատակվում Հայոց ցեղասպանությունը։ Նրա խոսքով՝ Քլաուսոնն արգելափակում է անհարմարավետ մասերը, որոնց հետ չի ցանկանում գործ ունենալ։ «Առաջընթացի ուղին ճշմարտացիորեն և ազնվորեն առնչվում է անցյալի ուղու հետ»,- ասել է նա։ Հանձնախումբը իր անդամներին կոչ է անում հորդորել Քլաուսոնի գրասենյակին, որպեսզի վերջինս հրաժարվի իր ջանքերից։