Բավ է պառակտվել
23-03-2016 12:27

Բրյուսելում ահաբեկչական գրոհների ընթացքում մեկ հայ երիտասարդ է կորել

Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ընթացքում մեկ հայ երիտասարդ է կորել, որի ինքնությունը դեռ պարզ չէ: Այս մասին  ասել է «Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի» լրատվության եւ PR պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ նշելով, որ այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: «Հայկական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ մեկ հայ երիտասարդ կորել է, փորձում ենք այդ տեղեկությունը ճշտել: Դեռ անուն ազգանվան մասին տեղեկություններ չկան»,-ասաց նա: Նրա խոսքով, օդանավակայանի հարձակման երկու անձինք եղբայրներ են եւ հայտնի է, որ իրենք էին պայթեցնողները: