Բավ է պառակտվել
21-06-2014 13:50

Աղանդների դեմ պայքարը դադարեցնելու համար ՄԵԼ-ի նախագահին 10 հազար դոլար կաշառք են առաջարկել

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը աղանդների դեմ պայքարող Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանն ասաց, թե արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի նշանակումից հետո երկու՝ «Խորան» և «Պենտեկոստե» աղանդների լուծարման գործընթաց է սկսվել:

Ըստ նրա, քանի որ այդ աղանդներում անչափահաս երեխաներ կան, կազմակերպված ճամբարներում էլ քարոզներ էին անում, իսկ դա օրենքի խախտում է, դրանց հիման վրա արդարադատության նախարարությունն այդ աղանդների լուծարման գործընթաց է սկսել:

Սևակ Հովհաննիսյանը հայտարարեց նաև, թե «Աստծո ժողովներ» աղանդը, որ գործում է Նոր Արեշում, հիմնադիր ժողով է արել, որից հետո պարզ է դարձել, որ միանում է լուծարվող «Կյանքի խոսք» աղանդին: Նրա փոխանցմամբ՝ քանի որ «Կյանքի խոսքը» լուծարման փուլում է, նրանք փորձում են նոր ուղի ընտրել

Ըստ Հովհաննիսյաննի երբ որոշ տվյալներ է ունեցել «Պենտեկոստե» աղանդի դեմ այն մասին, որ տվյալ աղանդի ղեկավարը 60 000 ԱՄՆ դոլար է շորթել մի քաղաքացուց, այդ աղանդի ղեկավարը փորձել է իրեն կաշառել, որպեսզի չբարձրաձայնի դրա մասին:

«Մինչև 10 000 դոլար գումար էր առաջարկում, որ լռեմ: Բայց ես այն մարդկանցից չեմ, որ աղանդների դեմ պայքարելու անվան տակ գումարներ վերցնեմ և չպայքարեմ»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը: