Բավ է պառակտվել
25-03-2014 15:01

«ՀՀ-ում 30 հազար «Եհովայի վկաներ», 12 հազար «Կյանքի խոսք» աղանդների հետևորդներ, 200 մորմոն կան».մասանգետ

Այսօր ասուլիս հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդական կառույցի համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը հայտարարեց, որ մեզանում աղանդավորների շարքերը նոսրանում են, դրա համար են նրանք սկսել ագրեսիվ դառնալ: «Նրանք քանդում են մեր երկիրը, բաժանում ընտանիքներ»,-ասաց քահանան ու շարունաեց.
«ՀՀ-ում բավականին նվազել է «Եհովայի վկաներ»-ի թիվը: այսօր պայքար է գնում հիմնականում «Եհովայի վկաներ»-ի և «Կյանքի խոսք»-ի միջև, ինչը խարխլում է նրանց հիմքերը»:
Ասուլիս մյուս բանախոսը՝ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոցենտ Աշոտ Մանուչարյանն էլ ավելացրոց, որ աղանդների համար կան մի քանի նախապայմաններ. «Խորհրդային շրջանում, երբ իշխում էր աթեիստական գաղափարախոսությունը, մարդիկ չունեին պարզունակ գիտելիքներ կրոնի մասին: Երկրորդ՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ինչքան վատ է, այնքան պարարտ հող է ստեղծվում աղանդների գործունեության համար: Երրորդ պայմանը, որ մենք ենք նկատել՝ ժառանգաբանական գործոնը»,- ասաց նա: Մանուչարյանի համոզմամաբ, աղանդների դեմ միայն եկեղեցին չի կարող պայքարել, այլ պետք է պայքարը լինի եռամիսանական համակարգով՝ պետությունը՝ խիստ օրենքներով, եկեղեցին՝ եռանդուն գործունեությամբ, հասարակությունն՝ իր անհանդուրժողականությամբ:
ԵՊՀ դասախոսը նաև նշեց, որ այն տեղեկատվությունը, թե ՀՀ-ում կան 300 հազար աղանդավորական, սխալ է. Հայաստանում կան 30 հազար «Եհովայի վկաներ», 12 հազար «Կյանքի խոսք» աղանդների հետևորդներ, 200 մորմոն: Ըստ նրա, իրենց մեթոդոլոգիայով առավել վտանգավոր են «Եհովայի վկաներ»-ը: Այսօր «Եհովայի վկաներ» կան աշխարհի 236 երկրում: