03-09-2014 14:33

Հայաստանում աղանդավորները գործում են նաև համացանցի միջոցով

Աղանդավորական կառույցներում շատ ու շատերի հոգեկան ներդաշնակությունը խախտվում է, նրանք կարիք են ունենում աջակցության, սակայն դրա մասին չեն գիտակցում: News.gisher.ru-ի հետ զրույցում ՛՛Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման՛՛ կենտրոնի նախագահը փաստում է, որ իրենց հիմնականում դիմում են աղանդավորների հարազատները, ովքեր ցանկանում են, այսպես ասած ՛՛ետ բերել՛՛ իրենց մերձավորին սխան ու վտանգավոր այդ ճանապարհից:

Ամարյանը փաստում է, որ Հայաստանում 52 գրանցված և 250 չգրանցված աղանդավորական կառույցներ են գործում, որոնք հիմնականում թաքնված են բուժհաստատությունների, ուսումնական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների անվան տակ: Այսօր, աղանդավորները Հայաստանում գործում են բավականին ազատ, քանի որ օրենսդրական դաշտ չկա, որը կկարգավորի այս բացը և կսահմանափակի նրանց գործունեությունը, որոնք պետությունը քայքայում են ներսից և աստիճանաբար:

Նշենք, որ աղանդավորական կառույցների գործունեությունն այժմ հասանելի է դարձել համացանցում, սրա դեմ ևս հատուկ պայքար չի մղվում: Ալեքսանդր Ամարյանը նշում է մի քանի կայքեր, որոնք աղանդավորներին են պատկանում և քարոզում են միասեռականություն, այս կայքերում զետեղված են անբարո լուսանկարներ և հոդվածներ: Բանախոսը վստահեցնում է, որ այսօր և ոչ մի պրոֆեսիոնալ լրագրող աղանդավորների մասին չի կարող ճշգրիտ տեղեկատվություն ստանալ, այսպես ասած նրանք գործում են բաց, սակայն տեղեկատվություն ստանալը խնդիր է: