14-10-2014 13:27

Աղանդավորները ֆինանսավորում են Րաֆֆի Հովհաննիսյանին.Ալ. Ամարյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը հայտարերց, որ վերջին շրջանում Եհովայի վկաներն ակտիվացել են, փողոցներում տեղադրում են ստենդեր ու բաժանում են իրենց գրականությունը, ինչը «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքով արգելված է:
«Այլ աղանդավորական կազմակերպության ղեկավար էլ հայտարարում է, որ ֆինանսավորվում է արտերկրից, որը նույնպես նույն օրենքով արգելված է: Սակայն այս երևույթներին, Հայաստանի իշխանություններն ուշադրության չեն դարձնում, այսինքն ինչպես ուզում են աղանդավորական շարժումներն, այնպես էլ գործում են Հայաստանում»,-հստակեցրեց բանախոսը: Ըստ Ամարյանի խոսքի՝ դեռ երեք տարի առաջ է դիմել համապատասխան մարմիններին, որ գրախանութներում աղանդավորական կազմակերպությունները վաճառում են իրենց գրքերը, սակայն դեռևս որևէ ուժային կառույցից արձագանք չկա: «Կառավարության կից ազգային փոքրամասնության և կրոնի բաժնի տվյալներով, ՀՀ-ում գրանցված է 65 կրոնական կազմակերպություն, որից 15-ը ավանդական եկեղեցին է, Հայ Առաքելական եկեղեցու ճյուղերը, մնացածը աղանդավորական կառույցներ են: Ըստ նրա, ՀՀ-ում կա 250 հազար աղանդավորական կառույցի հետևորդ»,-նշեց Ամարյանն ու հավելեց, որ Հայ ավետարանչական ընկերակցության անդամներն իրենց պատմել են, որ իրենց եկեղեցին ֆինանսավորում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: