22-03-2014 10:53

Ավտովթար ՛՛Բելաջիո՛՛ ռեստորանի մոտ, տուժածի վիճակը միջին ծանրության է

Մարտի 22-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն» մակնիշի 33 VS 209 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Լիլիթ Ումուջյան, ծնվ. 1990 թ.), դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը: Վարորդ՝ 1989 թ. ծնված Լ. Ու.-ը և ուղևոր՝ 1982 թ. ծնված Ա. Խ.-ը (Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, փակել գազի փականը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: