Բավ է պառակտվել
13-02-2014 10:29

Ավտովթար Սուրենավան-Երևան ավտոճանապարհին, տուժածների վիճակը ծանր է

Փետրվարի 12-ին՝ ժամը 19։38-ին, ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Բելոռուս» մակնիշի 1374ՏԼ պետհամարանիշով տրակտորը և «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ԼԼ 570 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. և Ա. Զ.-ներին (ծնված 1980 թ. և 1989 թ.), ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը: