Բավ է պառակտվել
01-09-2014 11:14

Ավտովթարի հետևանքով 24-ամյա երիտասարդ է մահացել

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 31-ին՝ ժամը 20.06-ին, տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34SA573 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Լ. Ս.-ը (ծնվ. 1990թ) և ուղևոր Ա. Ս.-ը (ծնվ. 1992թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ` բժիշկներն արձանագրել են Լ.Ս.-ի մահը, իսկ Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար: