05-03-2014 10:58

Մահվան ելքով ավտովթար ՝ Սյունիքի մարզում

Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 4-ին՝ ժամը 23.46-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 31-րդ կմ-ում«ԿամԱԶ» մակնիշի 32LU601 պ/հ ավտոմեքենան (տեղափոխում էր հանքանյութ) կողաշրջվել է, ինչից վարորդ՝ 1980 թ. ծնված Գոռ Սարգսյանը մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Ս.-ի դին: