Բավ է պառակտվել
19-01-2014 10:31

Ավտովթար Մաշտոցի պողոտայում. Ուղևորը տեղում մահացել է

  Հունվարի 19-ին, ժամը` 02.58-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ին պատկանող պոնչիկանոց-սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը (պարզվել է, որ տուժածները դուրս են բերվել տեղի ուժերով):

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն պասսատ» մակնիշի 11 ՏԼ 111 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևոր` 1961 թ. ծնված Գ. Խ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ա.-ն, ուղևորներ` 1958 թ. ծնված Ա. Պ.-ն, 1985 թ. ծնված Պ. Խ..-ն և 1983 թ. ծնված Լ. Ղ.-ն տեղափոխվել են «Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա», որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: