Բավ է պառակտվել
20-06-2014 10:58

Մահվան ելքով ավտովթար Շիրակի մարզում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ոլորաններում` երկաթգծի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 20 ՏՏ 043 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` ուղեւոր` 26-ամյա Ա. Տ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 23-ամյա Է. Մ.-ին եւ ուղեւոր` 44-ամյա Մ. Ս.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի ԲԿ, որտեղ վարորդը մահացել է, իսկ Ա. Տ.ի եւ Մ. Ս.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: