Բավ է պառակտվել
07-12-2013 12:52

Կենդանաբանական այգու մոտակայքում հրդեհ է բռնկվել

Երեւանի Մյասնիկյան պողոտայում` Կենդանաբանական այգու մոտակայքում, դեկտեմբերի 7-ին ժամը 00:40-ի սահմաններում մեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 00.51-ին: Այրվել են «Սուիթ Ուեյ» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի S 5363 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Ս. Թ.) շարժիչի հատվածն ու խցիկն` ամբողջությամբ: