Բավ է պառակտվել
26-03-2014 15:38

««Ավտովարորդների պաշտպանության» լիգան պահանջում է ՀՀ վարչապետի և նրա աշխատակազմի հրաժարականը».լիգայի նախագահ

Այսօր երևանյան մամուլի ալումբներից մեկը կազմակերպել էր «Ավտովարորդների պաշտպանության» լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի և լրագրողների հանդիպումը, որ ժամանակ բանախոսը հայտատրերց, որ տրանսպորտի ոլորտի ձախողման պատճառով իրենք պահանջում են ՀՀ վարչապետի և նրա աշխատակազմի հրաժարականը: «Ութ տարի է աշխատում ենք վարչապետի և նրա աշխատակազմի հետ: Կառավարությունն այսօր վերածվել է գրանտային կազմակերպության: Հասարակական կազմակերպություններն ինչ առաջակներ անում են կառավարությանը, նրանք փոխանակ ոլորտը փոխելու և քայլեր ձեռնարկելու, մտածում են ինչպես կարելի է գրանտ շահել», -նշեց Տիգրան Հովհաննիսյանն ավելացնելով, որ հրաժարականի պահանջով միավորվել են Ավտոներկրողներ, տաքսու վարորդներ և փոխադրող կազմակերպությունները:
«Ոչ թե գողացեք մեր տնտեսական առաջարկները, այլ դրանց տվեք համապատասխան լուծում և պահանջում ենք, որ ստեղծվի Նախագահին կից հայ մտքի պաշտպանության կենտրոն, որպեսզի մենք գնան՝ այդ դուռը թակենք և ներկայացնենք մեր տնտեսական առաջարկները», -նման պահանջ է առաջ քաշում «Ավտովարորդների պաշտպանության» լիգայի նախագահը կառավարությունից: