Բավ է պառակտվել
11-03-2015 10:01

Կալիֆոռնիայի օրենսդիրները 1.000 դոլար կտան Ցեղասպանության մասին լավագույն շարադրության հեղինակին

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի օրենսդիրներ Ադրին Նազարյանը, Խաչո Աչաջյանն ու Սքոթ Ուիլքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թեմատիկ մրցույթ են հայտարարել:
Պաշտոնյաները պատմել են, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Ցեղասպանության վերաբերյալ գրված լավագույն էսսե-նամակի հեղինակը կպարգևատրվի 1.000 դոլարով: Մինչդեռ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրածները կստանան 500 և, համապատասխանաբար, 300 դոլար:   
Մրցույթին կարող են մասնակցել Կալիֆոռնիայի ավագ դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտները: Հաղթողներն ապրիլի 20-ին կտարվեն նահանգի Կապիտոլիումի շենք, որտեղ կմասնակցեն Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանն ու անձամբ կծանոթանան օրենսդիրների հետ: 
Նշվում է, որ հաղթած էսսեները կցուցադրվեն Սակրամենտոյում գտնվող Կալիֆոռնիայի պետական թանգարանում: Հաղթողների անունները կհրապարակվեն ապրիլի 15-ին: