Բավ է պառակտվել
11-03-2014 15:05

Ավտովարորդները դիմելու են հանրապետության նախագահին

«Ոստիկանությունում շատ սրտացավ են մոտենում տեսախցիկների կողմից ֆիքսված տուգանքների և կայանատեղիներ չունենալու խնդրին, սակայն իրավիճակն այդպես էլ լուծում չի ստանում», -այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում նման հայտարարություն արեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Ոստիկանությունը շատ լուրջ է մոտենում մեր պահանջներին, բայց դրանք ուղղում է դեպի Ազգային ժողով` ասելով, որ խնդիրն օրենսդրական է, պետք է լինի օրենքի փոփոխություն»-տեղեկացրեց Պարոն Հովհաննիսյանը շարունակելով. «Մենք էլ ենք գտնում, որ պետք է օրենք փոխվի, այլ ոչ թե ուղղակի ներքին կարգով խղճալ և չտուգանել»:
Խնդրի վերաբերյալ վերջնական լուծում ստանալու համար ավտովարորդները որոշել են դիմել ՀՀ նախագահին` մինչև մարտի 1-ը եռապատկված, հնգապատկված տուգանքները ներելու խնդրանքով: