Բավ է պառակտվել
10-03-2016 12:37

Վերացվեց ԵՏՄ-ից ՀՀ ավտոմեքենաների ներկրման համար գանձվող ԱԱՀ-ն

Այսօր կառավարության հերթական նիստին փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագիծը: Նա նշեց, որ նախագիծը ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գարեգին Նուշիկյանը և Վարդան Այվազյանը: Նախարարն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաև ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում: Վաչե Գաբրիելյանն ասաց, որ այս մոտեցումն ամբողջովին համընկնում է կառավարության մոտեցումներին և իրենք աջակցում են: