Բավ է պառակտվել
28-09-2016 10:10

43-ամյա վարորդը Լոռու մարզում Нива-ով 200 մետր գլորվել է ձորը

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 20։00-ի սահմաններում Աքորի գյուղի բնակիչ, 43-ամյա Վարդգես Սիմոնյանը նույն գյուղից դեպի Լալվար լեռը տանող ճանապարհին՝ «Գոռի Ղաշ» կոչվող հանդամասում իր վարած Վազ 2121 մակնիշի 24 ՕՕ 958 համարանիշի ավտոմեքենայով կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից և մոտ 200 մետր գլորվել ձորը։

Վարորդ Վ. Սիմոնյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի, 36-ամյա Ռոմիկ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ

Վթարի հետևանքով ուղևոր Ռ. Ավետյանը մեքենայի գլորվելու առաջին պահից մեքենայից դուրս է շպրտվել։ Վիրավորներին ձորից դուրս են բերել և անմիջապես Ալավերդու բժշկական կենտրոն տեղափոխել գյուղացիները։

Փաստի առթիվ ավագ քննիչ Վ. Մոսինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: