Բավ է պառակտվել
11-12-2015 11:04

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել այգում. կա մեկ զոհ

Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, կան տուժածներ, հայտնում է Հայաստանի ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը։
ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացվել է դեկտեմբերի 10-ին, ժամը 20.28-ին։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «KIA sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից (մոտ 70 մ) և հայտնվել Խ.Շ.-ի այգում, ինչի հետևանքով 68–ամյա ուղևոր Ս.Բ.-ն տեղում մահացել է, իսկ 64–ամյա վարորդ Վ.Ա.-ն և ուղևոր, 34–ամյա Բ.է.-ն տեղափոխվել են Իջևանի Բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: