Բավ է պառակտվել
07-03-2015 08:31

Մեքենան շրջվել է Ուրցաձորի ճանապարհին

Փրկարար ծառայությունը մարտի 7-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 67 ՕՕ 700 պ/հ (վարորդ` Վ. Մ., ծնվ.1969 թ.) ավտոմեքենան Հ-10 միջհամայնքային ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 8 մ բարձրությունից ընկել հարակից ձորակը եւ կողաշրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Վ. Մ.-ն, ուղեւորներ Լ. Մ.-ն (ծնվ.1999 թ.) եւ Շ. Հ.-ն (ծնվ.1970 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել եւ տեղափոխվել Վեդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը եւ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ձորակից: