Բավ է պառակտվել
19-10-2016 10:03

Ավտոմեքենան այրվում էր Երևանի սուպերմարկետի ստորգետնյա ավտոկայանատեղիում

Նախօրեին՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 19:30-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի թիվ 23/6 հասցեում գտնվող սուպերմարկետի ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում:

Մինչ դեպքի վայր կհասներ թիվ 7 հրշեջ-փևկարարական ջոկատը, քաղաքացիներն իրենց ուժերով մարել են կայանատեղիում գտնվող KIA Cerato մակնիշի 19 RR 990 համարանիշի ավտոմեքենայի մարտկոցի հատվածում առաջացած հրդեհը:

Ըստ տեղեկությունների՝ մեքենան վարում է Երևանի բնակիչ Ռադիկ Մաթևոսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: