Բավ է պառակտվել
15-05-2015 10:53

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 դեռահասների

Դոնի Ռոստովի ոստիկանության աշխատակիցները ստուգում են ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի հետևանքով Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 դեռահասների: : Նախնական տվյալներով՝ Գոմցյանի ավտոմեքենայի վարորդը շրջադարձի ժամանակ ճանապարհը չի զիջել «Լադա Պրիորա» ավտոմեքենային, որը հանդիպակաց ուղղությամբ էր ընթանում: Ավտոմեքենաները բախվել են, հյուպատոսի մեքենան շպրտվել է մայթ, որտեղով այդ ժամանակ 3 դեռահաս են անցնելիս եղել: Որպես հետևանք՝ 14-ամյա դեռահասները տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել և բուժօգնության դիմել: Տուժածների մոտ ախտորոշվել են փափուկ հյուսվածքների վնասվածքներ, քերծվածքներ և հեմատոմաներ: Անհրաժշետ բուժօգնությունից հետո դեռահասներին տուն են ուղարկել: Ներկայումս վթարի փաստով հետաքննություն է անցկացվում: Արարատ Գոմցյանը Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոսն է 2003 թվականից: