Բավ է պառակտվել
05-11-2015 12:55

Տուլայի վթարից տուժած որոշ ուղևորի բժիշկները թույլ չեն տվել օդանավ նստել

Մոսկվայի ժամանակով ժամը 10։00-ին Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածների, զոհերի մարմինները տեղափոխող մեքենաների շարասյունը կշարժվի Ռամենսկ, որտեղ ժամը 16։00-ին հատուկ չվերթով թռիչք կկատարվի դեպի «Զվարթնոց» օդանավակայան: 
Այս մասին  հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը` մանրամասնելով.«Ինքնաթիռով թռնելու է 59 ողջ, որոնց թվում կան նաև տուժածներին ուղեկցող անձինք: Եվ 8 մարմին»: Նախքան այդ ռուսական կողմը նրանց է տրամադրել ճանաչված իրերն ու փաստաթղթերը: Ըստ ՏԿԱԻՆ ներկայացուցչի՝ բոլորի իրերը գտնվել են: Շուրջ մեկ տասնյակ մարդու բժիշկները թույլ չեն տվել օդանավ նստել, նրանք շարունակում են բուժումը ստանալ ռուսաստանյան բուժկենտրոններում: Երկու անձանց վիճակը, որը գնահատվում էր ծայրահեղ ծանր, մնում է ծանր: