Բավ է պառակտվել
29-04-2014 13:26

Ավտոդողերի գործարանի աշխատակիցները սպառնում են փակել Սեբաստիա փողոցը

Այս պահին, Սեբաստիա փողոցում գտնվող «Գլենդեյլ Հիլզ» ընկերության գրասենյակում մի խումբ մարդիկ լարված իրավիճակ են ստեղծել։ «Դողագործ» ավտոդողերի գործարանի մոտ 50 նախկին աշխատակիցներ այսօր կրկին գնացել են «Գլենդեյլ Հիլզ»՝ պահանջելու հանդիպում ընկերության պատասխանատուների հետ, որոնք իրենց վերջնական պատասխան կտան՝ արդյոք ճիշտ են իրենց տեղեկությունները, որ ավտոդողերի գործարանի գույքն ու պարտավորությունները գնած «Նայթս բրիջ» ՓԲԸ-ի սեփականատերերը հենց «Գլենդեյլ Հիլզի» սեփականատերերն են, եւ նրանցից պահանջելու իրենց աշխատավարձերը։ Ըստ աշխատակիցների՝ գործարանի մոտ 1400 աշխատակիցներ 1996-2002թթ աշխատել են առանց վարձատրության, թեեւ նրանցից միայն 78-ն է դատարան դիմել եւ պարտատեր ճանաչվել։

«Նայթս բրիջ» կազմակերպությունը պարտավորվել է գործարանի դիմաց 344 մլն դրամ փոխանցել պաշտպանության նախարարությանը, որն էլ այդ փոխանցված գումարից պետք է վճարի աշխատավարձային պարտքերը։ Աշխատակիցների մոտ կա Պաշտպանության նախարարության գրավոր պատասխանը, ըստ որի, «Նայթս բրիջի» պարտավորվել է մինչեւ 2013թ. հունիսի 20-ը կատարել փոխանցումը։ Մինչեւ օրս, սակայն, ընկերությունը փոխանցում չի արել։ «Նայթս բրիջի» որեւէ ներկայացուցչի մինչեւ օրս գործարանի աշխատակիցները չեն հանդիպել. միայն գիտեն տնօրենի՝ Վահե Կաղումյանի, եւ պատասխանատուներից Աշոտ Գոմցյանի անունը։

Գործարանի աշխատակիցներին այսօր առավոտյան «Գլենդեյլ Հիլզի» անվտանգության աշխատակիցները կրկին համոզում էին, որ «Նայթս բրիջ» ընկերությունն իրենց հետ կապ չունի։ Գործարանի աշխատակիցներին սա չհամոզեց, նրանք սկսեցին աղմկել, պահանջում էին թույլ տալ իրենց երկրորդ հարկ բարձրանալ։

Աշխատողները պարզապես վստահ են, ոոր իրենց խաբում են:
Նրանք սպառնում են, որ եթե կես ժամից ներկայացուցիչը չգա, իրենք կփակեն Սեբաստիա փողոցը։