25-01-2014 10:25

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

 Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 9.30–ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: