05-12-2016 09:37

Խոշոր ավտովթար ՌԴ-ում. 12 զոհերից 11-ը մարզական մանկական թիմի երեխաներ են

Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին Տյումեն-Խանտի Մանսիյսկ ավտոճանապարհին խոշոր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. բախվել են ակրոբատիկայի մանկական թիմի երեխաներին տեղափոխող ավտոբուսը, երկու մարդատար մեքենաներ եւ մեկ բեռնատար։

Քննիչները համարում են, որ ավտովթարի մեղավորը ավտոբուսի վարորդն է, որը չի կարողացել կառավարել մեքենան։
Վթարի հետեւանքով մահացել է 12 մարդ, որից 11-ը երեխաներ։ Վիրավորվել է 24 մարդ։ Նրանք բոլորը տեղափոխվել են Խանտ Մանսիյսկի հիվանդանոց։ Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Ավոտբուսի սրահում եղել է 32 մարդ, որից 29-ը՝ երեխաներ։

Հնարավոր է վիրավոր երեխաներից մի քանիսին տեղափոխեն Մոսկվա։
Տարածաշրջանի իշխանությունները հայտնել են, որ հարազատները ճանաչել են բոլոր մահացածներին։