14-07-2014 17:52

Ավտո և մոտո շոու ծրագիր` Երևանում

«Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կազմակերպել են Ավտո մոտո շոու ծրագիր, որի մրցութային մասում ցուցադրության են ներկայացվել 100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ ռետրո, թյունինգ, մոտոցիկլետներ, 4x4 of road ջիփեր և սպորտային մեքենաներ անվանակարգերում:

Հաղթողները պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի և հովանավորների կողմից սահմանված մրցանակներով։ Ավելի ուշ մեկնարկել է «դրագ ռեյսինգի» մրցույթը։ Երևանի քաղաքապետարանի և STR ընկերության նախաձեռնությամբ միջոցառման ընթացքում կազմակերպվել է բարեգործական ակցիա։ «Դրագ ռեյսինգի» մասնակից վարորդները հանգանակություն են կատարել, որից հավաքված միջոցները կուղղվեն աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։