Բավ է պառակտվել
21-04-2015 12:44

Ավստրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ավստրիայի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:  Ինչպես  հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ավստրիական խորհրդարանում ներկայացված 6 քաղաքական խմբակցությունների ընդունած միացյալ հայտարարությունում նշվում է, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված զանգվածային կոտորածները եղել են «ցեղասպանություն»: «Բանաձևում նշվում է նաև Ավստրիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պատասխանատվության մասին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրո-Հունգարիան և Գերմանական կայսրությունը Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներն էին»,- ասել է Պետո Դեմիրճյանը: