21-10-2016 17:32

«Պոբեդա» ավիաընկերությունը դեպի Գյումրի չվերթների իրականացման թույլտվություն է ստացել

«Պոբեդա» ավիաընկերությունը, որը մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ, դեպի Գյումրի չվերթների իրականացման թույլտվություն է ստացել:

Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության փաստաթղթերում:

Նյութերում ասվում է, որ «Պոբեդա»-ն հնարավորություն է ստացել չվերթներ իրականացնել դեպի Գյումրի շաբաթը յոթ անգամ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Armenia ավիաընկերությունը մտադիր է դեկտեմբերի 16-ից Վորոնեժից Երևան չվերթներ իրականացնել: Չվերթներն իրականացվելու են Boeing 737-500 ինքնաթիռներով, շաբաթը երկու անգամ: Ճանապարհը կկազմի 2 ժամ 10 րոպե: Նշված ուղղությամբ տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: Մեկ ուղղությամբ թռիչքի արժեքն առանց ուղեբեռի սկսվում է 49 եվրոյից:

«Armenia ավիաընկերությունը ցանկանում էր Վորոնեժ-Երևան կանոնավոր չվերթները գործարկել հոկտեմբերին: Սակայն փաստաթղթերը համաձայնեցնելու համար փոխադրողին ավելի շատ ժամանակ է պահանջվել, քան ենթադրվում էր»,- ասված է հաղորդագրությունում: